|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բելառուսի գեղարվեստական մարմնամարզության հավաքականն ադրբեջանցիների խնդրանքով հրաժարվել է Արամ Խաչատրյանի երաժշտությունից. news.tut.by-ը: Այդ մասին հունիսի 1-ին Մինսկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչը:
Նրա խոսքերով՝ մոտ կես տարի հավաքականը հանդես է եկել Արամ Խաչատրյանի «Սուսերով պարի» ներքո, իսկ այժմ մարզվում է այլ երաժշտության տակ` այլ վարժություն են պատրաստում: Ըստ Լեպարսկայայի՝ դրանով են պայմանավորված ցածր տեղերը Մինսկում կայացած աշխարհի գավաթի մրցաշարում: Այսպես՝ հավաքականը զբաղեցրել է 7-րդ տեղը գնդերով ու ժապավեններով վարժությունում:
«Նրանց կարելի է հանդիմանել, սակայն ավելի շատ՝ խղճալ»,- նշել է նա:
Գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի 30-րդ առաջնությունը կանցնի Բաքվում հունիսի 13-15-ը: