|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայում ամենաշատ քննարկվող, սակայն այդպես էլ անլուծելի մնացած խնդիրներից մեկն, անկասկած, երեխաներին աշխատեցնելն է:
Ըստ Cnnturk-ի՝ Թուրքիայում ստիպողաբար աշխատում է շուրջ 1 միլիոն երեխա: Նրանք, դպրոցը չավարտած, կամ նույնիսկ առանց դպրոց հաճախելու, ընդունվում են աշխատանքի և ընտանիքի համար գումար վաստակում: Երեխաները հիմնականում աշխատում են վաճառականների, արհեստավորների մոտ, զբաղվում մանրածախ առևտրով՝ վաճառում անձեռոցիկ, գրիչ, տետր, կամ էլ մաքրում են մեքենաների ապակիները:
«Ստիպված ենք, մեկ հոգով ընտանիք պահել չի լինում»,- ասում են աշխատող երեխաների ծնողները: