|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հունիսի 6–ին Գերմանիայի Մայնց քաղաքում տեղի կունենա Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստներ չեն մասնակցի այդ հանդիպմանը:
Երեկ տեղի ունեցած Ալժիր-Հայաստան խաղում վնասվածք ստացավ Արաս Օզբիլիսը և փոխարինվեց: Օզբիլիսը մեկնելու է Հոլանդիա, որտեղ կենթարկվի բուժզննման: Միայն դրանից հետո պարզ կդառնա, թե որքանով է լուրջ ֆուտբոլիստի վնասվածքը: Գերմանիա-Հայաստան հանդիպմանը չի մասնակցի նաև Կառլեն Մկրտչյանը, ով խնդիրներ ունի` կույր աղիքի հետ կապված, և արդեն վիրահատության է ենթարկվել Ժնևում: