|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող լոգոտիպի շուրջ բարձրացված աղմուկին և նշեց, որ այն խոսակցությունները, թե լոգոտիպը կրկնօրինակն է ինչ-որ ռուսական ընկերության լոգոտիպի, իրականությանը չեն համապատասպանում:
«Ռուսական ընկերության լոգոտիպը շատ տարբեր տեղեր ենք տեսել: Ես էլ եմ մասնակցել լոգոտիպի ընտրման աշխատանքներին և կարծում եմ, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լոգոտիպն իր բացատրությամբ ամբողջությամբ տարբերվում է եղածներից»,- ասաց նա:
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք, հաշվի առնելով հանրային մեծ դժգոհությունը, Ջաղինյանը կմիջամտի, որ լոգոտիպը փոխվի, նա պատասխանեց. «Լոգոն իմ դուրս գալիս ա, հավանում եմ նաև լոգոյի գաղափարախոսությունը և կարծում եմ՝ այն իր պատշաճ տեղը կգտնի»: