|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Եվրոպայի բազկամարտի առաջնության համար Բաքու մեկնած Թուրքիան ներկայացնող տիգրանակերտցի մարզիկ Զաֆեր Նոյանին Բաքվի օդանավակայանից հետ են ուղարկել:
Ըստ Stargazete-ի՝ ադրբեջանական իշխանությունները օդանավակայանից հետ են ուղարկել մայիսի 21-ին բազկամարտի Եվրոպայի առաջնության համար Բաքու մեկնած Թուրքիայի ազգային հավաքականի 24-ամյա մարզիկ Զաֆեր Նոյանին, պնդելով, որ նա հայկական ազգանուն է կրում:
Չնայած մարզիկի երկար համոզելու ջանքերին, թե նա ո’չ հայ է, ո’չ էլ ազգանունը՝ հայկական, ադրբեջանցիները չեն համոզվել և նրան այլ օդանավով հետ են ուղարկել Կ.Պոլիս:
Ակումբի նախագահ Յուսուֆ Այդեմիրը նույնպես հաստատել է սկանդալային դեպքի մասին լուրը: