|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ժամանակ»-ը գրում է. ««Ես չեմ հավատում, որ Ալիկ Սարգսյանը կարող էր այդ աստիճանի հիմարություն ասած լինել»,- «Ժամանակին» ասաց նախկին ոստիկանապետ Սուրեն Աբրահամյանը` անդրադառնալով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այն ասածին, որ եթե ինքը լիներ Յուվեցի Կարոյի փեսայի տեղը, նույնպես կկրակեր:
«Եթե ասել է՝ ուրեմն, չգիտեմ ինչ վիճակում է եղել: Ինչպես կարող է ներքին գործերի նախարարը, ոստիկանապետը իրեն այդ վիճակի մեջ դնի: Դա աբսուրդ է: Խոսակցությունները, թե հրահրել են այդ անձանց կամ ինչ՝ կենցաղային բնույթի են: Մենք վարսավիրանոցում չենք կամ կոլխոզի շուկայում, որ նման գնահատականներ տանք: Հասարակական հնչեղության դեպքի մասին պաշտոնատար անձը հայտարարություն է անում: Անկախ նրանից, թե իր համակրանքը ում կողմն է, ինքը պետք է ռեալ փաստերի վրա հիմնվի,- ասաց Սուրեն Աբրահամյանը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: