|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ»-ը գրում է. «Առաջիկա օրերին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը կվերադառնա Հայաստան, շարունակելու իր աշխատանքը՝ երեկ մեզ հետ զրույցում այս մասին ասաց Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
Նա միաժամանակ «հարկ համարեց» նշել, որ ինքն ամենեւին չի պատրաստվում դեսպան դառնալ Ռուսաստանում, մանավանդ որ «էնտեղ շատ արդյունավետ աշխատում է իր լավ բարեկամ Օլեգ Եսայանը. ինչո՞ւ եք ցանկանում փչացնել մեր հարաբերությունները, իսկ որ ամենակարեւորն է` նման հարցերը որոշում է երկրի նախագահը»:
Ի դեպ, ԱԳՆ աղբյուրներն ասում են, որ «երկրի նախագահը» հակված է այնտեղ նշանակել Շավարշ Քոչարյանին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: