|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակը» գրում է. «Երեկ Երևանում կայացավ Դոնեցկում սպանված գործարար Ռոբերտ Մելոյանի թաղման արարողությունը: Ինչպես հայտնի է, Ռոբերտ Մելոյանի դին ոստիկանները հայտնաբերել էին Կազյոնի Տորեց գետում, Դոնեցկի մարզում:
Ըստ Ուկրաինայի ՆԳ նախարարության, Դոնեցկի զինյալ անջատողականները պահանջել են, որ Մելոյանն իրենց ֆինանսավորի, բայց վերջինս հրաժարվել է և սարսափելի խոշտանգումներից հետո սպանվել: Սակայն Դոնեցկի իրավապահները նրան համարում էին քրեական հեղինակություն: Մելոյանին ճանաչող հայ գործարարները պնդում են, որ նա կարգին տղա էր և մեծ հարստության տեր»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։