|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Լոս Անջելեսում 78 տարեկանում մահացել է հայազգի բանաստեղծուհի Ալիսա Կիրակոսյանը: Այս մասն հայտնում է «Երկիր մեդիան»:
Բանաստեղծուհին ծնվել է 1936 թ. Արգենտինայի Կորդոբա քաղաքում: Ավարտել է Բուենոս Այրեսի ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 10 տարի խաղացել է թատրոնում:
1966թ. լույս է տեսել Կիրակոսյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Մեկ օրում հինգ ձայն» խորագրով: Ավելի ուշ հրատարակվել են Կիրակոսյանի «Էություն և կետադրություն», «Հայաստանյան ապրումներ», «Բանաստեղծություններ» ժողովածունները:
Իր վերջին շրջանի գործերում Ալիսան անդրադարձել է դարավերջի Հայաստանի պատմական իրադարձություններին:
Ալիսա Կիրակոսյանն իսպաներեն է թարգմանել Րաֆֆու «Խենթը»: Բանաստեղծուհին եղել է ԱՄՆ-ի իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահը:
Կիրակոսյանի պոեզիայի թեմատիկ առանցքն են կազմում սերը, մայրությունը, հայրենիքը և փիլիսոփայական խոհը: