|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Հորդանան՝ այսպիսով սկսելով իր եռօրյա այցը Մերձավոր Արևելք: BBC-ի տեղեկացմամբ՝ Ամանի մարզադաշտում Հռոմի պապը պատարագ կմատուցի, այնուհետև կհանդիպի սիրիացի փախստականներին: Հետո Ֆրանցիսկոս պապը կմեկնի Իսրայել և Հորդանան գետի արևմտյան ափ:
Թեև պաշտոնապես այցի նպատակ է հայտարարվել ուղղափառ եկեղեցու հետ կապերի ամրապնդումը, սակայն ԶԼՄ-ները նշում են, որ Ֆրանցիսկոս պապը փորձելու է իր ազդեցությունը գործածել՝ տարածաշրջանում լարվածությունը մեղմելու համար:
Այցի ժամանակ Հռոմի պապին ուղեկցելու են մեկ րաբբի և իմամ: Ֆրանցիսկոսը հույս ունի բարելավել քրիստոնյաների, մահմեդականների և հուդայականների հարաբերությունները Ավետյաց երկրում: