|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հաջողությունը կամ տապալումը կախված է կողմերի քաղաքական կամքից, այլ ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից որևէ մեկից։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական АПА-ի հետ զրույցում:
«Ես շատ եմ ցանկանում աշխատել իմ ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ՝ նոր գաղափարներ առաջարկելու և կողմերին իրական բանակցությունների ուղին գտնելու հարցում օգնելու համար»,- ասել է նա՝ մեկնաբանելով հարցը, որ ադրբեջանական իշխանությունները դժգոհ են նրա գործունեությունից և Twitter-ում՝ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ գրառումներից:
Հարցին՝ ճի՞շտ էր կողմերին առաջարկել համատեղ օգտագործել Սարսանգի ջրամբարը, Ուորլիքը պատասխանել է, որ փոխադարձ որոշումը կարող է նպաստել էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի հարցը լուծելուն, ինչպես եղել էր նախքան հակամարտության սկիզբը:
Նա հավելել է, որ համանախագահները շարունակում ենք աջակցել ցանկացած քայլի, որը կկարողանա նվազեցնել ճնշումն ու վերականգնել կողմերի միջև վստահությունը: