|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀԿ 15-րդ համագումարին ներկա է նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, ներկայումս Սերժ Սարգսյանի օգնական Արմեն Մովսիսյանը: Yerkir.am-ի խնդրանքով էներգետիկայի եւ բնական պաշարների գործող նախարարի աշխատանքը նա գնահատեց մեկ բառով' լավ...
Yerkir.am-ի դիտարկմանը, թե Զախարյանի տարիքը թույլ տալի՞ս է, որ եռանդով աշխատի, ինչի ակնկալիքն ունի գործող վարչապետը բոլորից, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Այո', շատ եռանդով մարդ է, էներգիայով լի»:
Մեր հարցին` գո՞հ է իր նոր պաշտոնից, Մովսիսյանը գլխով դրական նշան արեց: Իսկ թե դա պաշտոնի իջեցո՞ւմ է, ինչո՞վ է պայմանավորված դա, Մովսիսյանը նշեց. «Իսկ ո՞վ է ասել, որ ես պետք է միշտ բարձր պաշտոնների լինեմ»: Հետո փորձեց խոսքը սրբագրել. «Դուք կարծում եմ, թե ես հիմա ավելի թո՞ւյլ եմ»: Նա ընդգծեց, որ կուսակցությունն ինչպես որոշել է, այնպես էլ ինքը վարվել է:
Ի դեպ, Մովսիսյանը չէր կրում ՀՀԿ-ի կրծքանշանը, ասաց, որ ընկերոջն է տվել: