|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արդեն հայտնել ենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցազրույց է տվել Дождь-ի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակին :
Խոսելով Ուկրաինայի արևելքում անցկացված հանրաքվեների մասին՝ Լուկաշենկոն նշել է, որ չի ճանաչում մայիսի 11-ին Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում տեղի ունեցած հանրաքվեների արդյունքները: «Իրավունքի տեսանկյունից` Դոնեցկի և Լուգանսկի դաշնայնացման հանրաքվեները ոչ մի նշանակություն չունեն: Ցանկացած հանրաքվե պետք է անցկացվի Սահմանադրության հիման վրա»,- ասել է նա:
Լուկաշենկոն նշել է, որ Ուկրաինան իսկական անհատականության, ազգային առաջնորդի կարիք ունի: «Գնացեք, խոսեք ցուցարարներ հետ, մի կրկնեք Յանուկովիչի սխալը»,- ասել է նա:
Սոբչակը հետաքրքրվել է՝ ո՞վ պետք է գնա, Պուտի՞նը, ի պատասխան Լուկաշենկոն հայտարարել է. «Ինչո՞ւ Պուտինը, Կիևի իշխանությունները, ի՞նչ գործ ունի այնտեղ Պուտինը, դա օտար երկիր է, ո՞վ է նրան սպասում այդ երկրում»: