|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Զինված անձինք գրավել են ուկրաինական Вести թերթի խմբագրությունը Կիևում. հայտնում է Газета.Ru-ն՝ վկայակոչելով խմբագրին:
Նրա խոսքերով՝ վերջին օրերին թերթի սեփականատեր «Մուլտիմեդիա ինվեստ գրուփն» աննախադեպ ճնշումների է ենթարկվել պետական մարմինների կողմից:
Տեղեկության համաձայն՝ մի խումբ անձինք, առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու, ներխուժել են շենք ու արգելափակել այն: «Տարբերանշաններից կարելի է ենթադրել, որ խոսքը հարկային ոստիկանության կամ ՆԳՆ-ի մասին է»,- ասվում է պարբերականի կայքում:
Խմբագրությունում դա կապում են ընտրությունների նախաշեմին իշխանությունների հասցեին հնչեցված քննադատության հետ: