|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք-Աճանան միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը «ПГ-7» տեսակի ձեռքի նռնականետի կրակոց է, որը մայիսի 22-ին պաշտպանության նախարարության սակրավորների ուժերով կվնասազերծվի տեղում:
Իսկ մինչ այդ Կապանի համապատասխան մասնագետները տեղում սահմանել են հերթապահություն: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: