|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Աժ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանին՝ Շերիֆին, խորհրդարանում փոխարինելու հարցը ԲՀԿ-ում աժիոտաժ է առաջացրել։
Ըստ ԲՀԿ համամասնական ցուցակի՝ Գ. Գրիգորյանին Աժ-ում պետք է փոխարիներ ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը։ Սակայն ԲՀԿ-ում ցանկանում են, որպեսզի Շերիֆին փոխարինի ոչ թե եզդի համայնքի ներկայացուցիչը, այլ Հրազդանի հացի գործարանի տնօրեն Տիգրան Ներսիսյանը։ Սա առաջացրել է եզդիների զայրույթը, որոնք նախօրեին նամակով դիմել են ԲՀԿ առաջնորդին։ Հայտարարությանը միացել են «Եզդիների համախմբում», «Միդիա-Շանգալ», «Հայաստանի եզդի երիտասարդներ», «Սինջար եզդիների ազգային միավորում» եզդիական հասարակական կազմակերպությունները։
Բայց թե որքանով Գ. Ծառուկյանը կիրականացնի եզդիների խնդրանքը՝ ապագան ցույց կտա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։