|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի' այսօր ստորագրած որոշման հաամաձայն' ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին այս տարվա հունիսի 2-3-ը ներառյալ կտրամադրվի չվճարվող արձակուրդ:
Թեեւ հայտնի չէ' Աշոտյանն ուղղակի ուզում է «ռելաքս» լինել ընդունելության քննությունների մեկնարկից առաջ, թե՞ սաստիկ «բեզարել է» կառավարության ծրագիրը երկնելիս, բայց հայտնի է մեկ այլ բան' Արմեն Աշոտյանի' արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես կդրվեն կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանի վրա: