|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ երեկ հանդիպել է հայաստանյան գործարարների հետ: Հանդիպման ընթացքում սահմանվել են խաղի ընդհանուր կանոններ եւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ բոլորը պետք է աշխատեն հավասար պայմաններում եւ դուրս գան ստվերից:
Մինչեւ հուլիսի 1-ը գործարարներին հնարավորություն է տրվել դուրս գալու ստվերից եւ նորմալ աշխատելու: Ֆինանսների նախարարությունը վարչապետի հանձնարարականով կհետեւի, որ այդ գործընթացը նորմալ անցկացվի:
Ըստ վարչապետի` գործարարները պետք է պահպանեն խաղի կանոնները, իսկ եթե չպահպանեն, ապա կառավարությունն իր լծակներով կստիպի անել դա: