|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
27-ամյա ուելսցի Դին Սմիթը 2,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Barclays բանկի մասնաճյուղերից մեկը կողոպտելու «չափազանց ձախորդ» փորձ կատարելու համար: Խնդիրն այն է, որ կողոպուտից առաջ երիտասարդը բանկին հայտնել էր իր անձնական տվյալները:
Սմիթը գրանցվում էր բանկի՝ իր տանն ամենամոտ մասնաճյուղում, երբ տեսել է կանխիկ ֆունտ սթերլինգներով լեփ-լեցուն դրամարկղերը:
Բանկում գրանցվելուց կես ժամ անց Սմիթը ներխուժել է նույն մասնաճյուղ և թափահարել հացի դանակը՝ պահանջելով իրեն տալ դրամարկղում եղած փողը: Սակայն երիտասարդի սպառնալիքները որևէ տպավորություն չեն թողել բանկի աշխատակիցների վրա, ովքեր հրաժարվել են տալ փողը:
Ձերբակալվելուց հետո Սմիթը խոստովանել է, որ իրեն պահել է ծայրաստիճան հիմար: