|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կառավարության նիստերի մեծ դահլիճում վարչապետն ընդունել է Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչներին:
Նրանց թվում էր նաեւ Բարսեղ Բեգլարյանը, ով առավել հայտնի է Ֆլեշի Բարսեղ մականվամբ: Նա իբր այնքան էր շտապում, որ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Ավելին` գումար պահանջեց` հարցերին պատասխանելու համար:
Երբ նախկին վարչապետի մասին հարց հնչեց, գործարարը հայտարարեց. «Տիգրան Սարգսյանն անցած էտապ է»: «Ինչո՞ւ է անցած էտապ, Ձեր մտերիմն է» Yerkir.am-ի հարցը դուր չեկավ Բարսեղ Բեգլարյանին: «Բոլորն էլ իմ մտերիմներն են, խի՞, ով որ չկա, իմ մտերիմը չի՞…»,- ասաց եւ հեռացավ: