|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, հայտարարեց, որ կա մեկ լուծում` Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը:
«Արմենիա» հեռուստաընկերության լրագրողի հարցին ի պատասխան, թե չի՞ կարծում, որ եթե Թուրքիան իսկապես ցանկանում է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, պետք է ընդամենը քաղաքական կամք դրսևորի և վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, Օլանդը նախ անդրադարձավ Էրդողանի ապրիլքսանչորսյան հայտարարությանը, որի մասին հիշատակել էր լրագրողը, եւ ընդգծեց, որ սովորաբար միշտ փորձում է դրական տարրեր գտնել նման հայտարարություններում:
«Բայց, իհարկե, ես կենտրոնական հարցը համարում էի այն, որ այդ ջարդերը որակվեն իբրև ցեղասպանություն: Կա մեկ լուծում, և դա Ցեղասպանության ճանաչումն է»,- ասաց Ֆրանսիայի նախագահը: