|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Հրապարակը» գրում է. «Հովիկ Աբրահամյանին սկսել են նյարդայնացնել թե կառավարությունում, թե Աժ-ում ու «թե, ամենակարևորը, օլիգարխների շրջապատում լույսի արագությամբ տարածվող այն խոսակցությունները, որ նոր կառավարությունում չափազանց մեծ է Դավիթ Հարությունյանի ազդեցությունը:
Պարզվում է, որ վերջինս ոչ միայն կարգավորում է ներապարատային հարաբերությունները կառավարական հիերարխիայում, այլև, բառի բուն իմաստով, գրում է Հովիկ Աբրահամյանի ելույթները: Այս ամենը, հավանաբար, չէր զայրացնի Արգամիչին, եթե նրան լուրեր չհասնեին այն մասին, որ Դավիթ Հարությունյանն ինքն է լուրեր տարածում, թե բացառիկ օգտավետ է իր ներկայությունը կառավարությունում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։