|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժառանգությունը» պետք է քննարկի իր դիրքորոշումը կառավարության ներկայացրած այն նախագծի վերաբերյալ, որը վերաբերում է կուտակային օրենքին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:
«Իմ անձնական կարծիքը եթե հայտնեմ,` ես դեմ եմ այդ նախագծին»,- ասաց նա:
Հարցին` արդյո՞ք «Ժառանգությունն» իր առաջարկները կներկայացնի կառավարությանը` ծրագրի մշակման հետ կապված, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Ոչ, մենք առաջարկություններ չենք ներկայացնելու և դեմ ենք քվեարկելու կառավարության ծրագրին»: