|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Այսօր ՀՀ վարչապետը հրամանագիր է ստորագրել. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Արսեն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ»:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով էլ Նորայր Փանոսյանը նշանակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի օգնականի պաշտոնում` ազատվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնից: