|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկում է հիմա ավելի լուրջ գործով զբաղվել` թողնել, որ կառավարությունը ներկայացնի ծրագիրը, տեսնել՝ որքանով է այդ ծրագիրը մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին ուղղված, որից հետո արդեն քննարկել նաև «անձանց, կառավարության անդամների կարողականությունը, հմտությունն ու դրանց համապատասխան նրանց կարողությունները»:
«Մենք մի իրավիճակում ենք գտնվում, որ անձին կարևորում ենք ծրագրերից: Սա ես չեմ համարում ճիշտ մոտեցում: Եեթե ծրագիրն իրատեսական լինի, նպատակային, թիրախային, դրանից հետո արդեն կբխի գնահատականը՝ արդյո՞ք անձն ունակ է, ի վիճակի է ծրագիր իրականացնել, այ դրանից հետո նոր կարող ենք խոսել կազմի վստահության մասին», -այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը:
ՀՅԴ-ական պատգամավորը բերեց հետևյալ օրինակը. «Եթե մենք խոսում ենք օլիգարխիայի դեմ պայքարի մասին, և եթե նույն կառավարության այն անդամները, ովքեր խոշոր բիզնեսի մեջ մասնակցություն ունեն, սկսեն իրենցից, նշանակում է` վստահություն էլ կձևավորվի, ու ծրագիրն էլ կյանքի կկոչվի: Եթե դրանք լինեն զուտ խոսքեր, բնականաբար, վստահություն էլ չի լինի»: