|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Այսօր գյուղնախարարությունը հրապարակելու է մարտի 30-31-ին մեր հանրապետությունում գրանցված ցրտահարության արդյունքում գյուղատնտեսության կրած վնասների չափը։ Մեզ հաջողվեց պարզել, որ վնասի չափը մոտ 12 միլիարդ դրամ է։
Ամենամեծ վնասը կրել են Արմավիրի և Արարատի մարզերը համապատասխանաբար 5,8 միլիարդ և 4,7 միլիարդ դրամի չափով։ Արագածոտնի մարզում վնասի չափը կազմել է 900 միլիոն դրամ. Վայոց Ձորում մոտ 200 միլիոն դրամ և Տավուշում 88 միլիոն դրամ։ Սյունիքի մարզպետարանը ցրտահարությունից կորսված բերքի դրամական միավորով հաշվարկ դեռ չի կատարել։ Նույնը Լոռվա մարզում։ Սակայն, ի տարբերություն Սյունիքի, որտեղ վնասները զգալի են եղել, Լոռիում ցրտահարությունը մեծ վնասներ չի պատճառել, և այս մարզն ընդհանուր պատկերի մեջ շատ փոքր մաս է կազմում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։