|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսաստանի կառավարությունը երկրի մարզերին կտրամադրի մոտ 1,87 մլրդ ռուբլի՝ երեխաների հանգիստը Ղրիմում և Սևաստոպոլում կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է interfax.ru-ն:
Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության գնահատականով՝ Ղրիմի հանգստյան տները, առողջարաններն ու մանկական ճամբարներն այս տարի կընդունեն 120-130 հազար երեխայի:
Ընդհանուր առմամբ, Ղրիմի տարածքում կա 104 մանկական առողջարանային ճամբար, սակայն Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գնահատականներով՝ դրանց գրեթե կեսը չի համապատասխանում Ռուսաստանում ընդունված հակահրդեհային պահանջներին: Մայիսի ընթացքում ԱԻՆ-ը ծրագրում է շտկել հակահրդեհային բոլոր թերությունները կամ ձեռնարկնել պրոֆիլակտիկ միջոցներ: