|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 2-ին ոստիկանության Երևանի վարչությունից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1925 թ. ծնված Փիրուզ Ս.-ն և հայտնել, որ աղջիկը կոտրում է տղայի տան դուռը:
Մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ թոռը կամ դուստրը մտել են իր ննջասենյակ և գողացել իրեն պատկանող 400.000 դրամը և 200 ԱՄՆ դոլարը:
«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը բերման է ենթարկվել կնոջ թոռը և խոստովանել, որ ինքն է գողացել նշված գումարները: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը: