|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Շիրակի մարզի Ալվար համայնքի ղեկավար` 53-ամյա Արտավազդ Մկրտչյանը, ով երեկ ձորն էր գլորվել Infiniti մակնիշի ավտոմեքենայով և ուժեղ այրվածքներով տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն, առավոտյան ժամը 10-ի սահմաններում մահացել է: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ երեկ, մինչ վթարի ենթարկվելը, գյուղապետը վիճաբանության մեջ էր մտել տան անդամների հետ և, գյուղացիների խոսքով, դանակահարել հարսին ու կնոջը: Նրանց մարմնական վնասվածքներով տեղափոխել էին Աշոցքի բժշկական կենտրոն: Yerkir.am-ին հիվանդանոցից հայտնել էին, որ գյուղապետի կինը` 61-ամյա Լուիզա Գաբրիելյանը, և հարսը՝ Գայանե Գոմցյանը, վիրահատվել են, նրանց վիճակը կայուն է: