|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին խզել է սիրային կապերն ընկերուհու՝ Քրեսիդա Բանասի հետ: Նրանց՝ երկու տարի տևած սիրավեպն անգլիական դեղին մամուլի ուշադրության կենտրոնում էր:
Անգլիայի արքունիքի անցուդարձը լուսաբանող` BBC-ի թղթակից Փիթեր Հանթը «Թվիթեր»-ում գրել է, որ նրանք բաժանվել են կամավոր և շարունակում են մնալ լավ ընկերներ: Վերջերս զույգին հաճախ էին տեսնում միասին հանգստանալիս կամ հանրային տարբեր միջոցառումներին: Բոլորը սպասում էին, որ կհայտարարվի նշանադրության մասին:
Արքայազնն իր մերձակա շրջապատի անձանց հասկացրել է, որ բաժանման պատճառն այն չէ, որ Քրեսիդան չափազանց շատ ուշադրություն էր պահանջում իր նկատմամբ: Daily Telegraph թերթի տեղեկություններով՝ Հարին և Քրեսիդան բաժանվել են, քանի որ այլևս չեն կարողացել դիմակայել մամուլի «հետապնդումներին»:
Մեկ այլ վարկածի համաձայն՝ զույգը բաժանվել է, քանի որ 25-ամյա Քրեսիդան ձգտում էր կենտրոնանալ կարիերայի վրա: Անցյալ տարի նա ավարտել է Լոնդոնի կոնսերվատորիայի ժամանակակից պարի բաժնի դասընթացը, այնուհետև սկսել աշխատել մարկետինգի բնագավառում: