կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-05-02 20:49
Հասարակություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մայիսի 3-4-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

 

Մայիսի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային է` 2-7 մ/վրկ., ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ.: Օդի ջերմաստիճանը մայիսի 5-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

 

Երևանում մայիսի 3-4-ը՝ օրվա երկրորդ կեսին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Մայիսի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: