|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր մայիսի 1-ն է՝ Աշխատավորների օրը: Իսկ մեր երկրի առաջնային խնդիրներից մեկը աշխատանքի, իսկ ավելի ճիշտ՝ նորմալ վարձատրվող աշխատատեղերի բացակայությունն է: Կյանքը Երեւանում եւ սահմանամերձ գյուղում ապրող չաշխատող մարդու համար տարբեր է: Բայց անգամ թշնամուց մի քանի կիլոմետր հեռու գտնվող Թթու ջրի բնակիչները չեն չարացել բազում դժվարություններից, որոնց հետ ամեն օր բախվում են: Ավելին՝ գետի ափին մի կտոր հաց ու պանիր դեռ կիսում են ու կենացներ շռայլում: Միակ բանը, որ ուզում են, աշխատանքն է:
«Որ գործը չկա, մեր հիվանդությունն էդ ա»,- Yerkir.am-ի թղթակցին ասաց աշխատանք չունեցողներից մեկը:
Մյուսն էլ ասաց. «Նիսյով՝ կամիսյոնի հույսով»: