|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ նիստում այսօր պետք է քվեարկության դրվեր «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով մի շարք պատգամավորներ առաջարկում են թանկարժեք մեքենաները շքեղության հարկից ազատել:
Հինգ խմբակցությունների` ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» ղեկավարները հայտարարեցին, որ չեն մասնակցում այդ քվեարկությանը, ինչից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը քսան րոպե ընդմիջում վերցրեց:
Ըստ երևույթին, ընդմիջման ընթացքում ՀՀԿ-ն պետք է կարողանա խորհրդարան բերել բոլոր հանրապետականներին, որպեսզի քվորում ապահովվի և օրինագիծն անցնի:
Նշենք նաեւ, որ նիստը վարում է ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը: Հավանաբար, հուզմունքից շփոթված նա ասաց. «Պարո'ն…տիկի'ն Բիշարյան, խոսեք»: