|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը և նրա շրջապատը Ռուսաստան են տարել մոտ 32 մլրդ դոլար: Այդ մասին Financial Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին:
Նա նշել է, որ Վիկտոր Յանուկովիչը, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան և ՆԳՆ նախկին ղեկավար Վիտալի Զախարչենկոն այժմ Ռուսաստանում են։
«ՌԴ գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ չի արտահանձնելու Յանուկովիչին: Ուկրաինայի հետ համագործակցում են բոլոր երկրները, բացի Ռուսաստանից: Օպերատիվ վերջին տվյալների համաձայն՝ միայն Ռուսաստան դուրս է բերվել 32 մլրդ դոլար»,- ասել է Մախնիցկին:
Ըստ նրա՝ այդ միջոցներով այժմ ֆինանսավորում են անջատողականներին: