|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել է իրավիճակն Ուկրաինայում. հայտնում է mk.ru-ն: Զրույցի ընթացքում նա հայտնել է, որ ռուսական զորքերը վերադարձել են իրենց մշտական տեղակայման վայրերը:
Ռուսաստանի այդ որոշումը, Շոյգուի խոսքերով, կապված է եղել Կիևի իշխանությունների հայտարարության հետ, թե նրանք մտադիր չեն օգտագործել զինված ուժերն անզեն բնակչության դեմ:
Շոյգուն նշել է, որ Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ խիստ ուժային գործողությունների հեռանկարն է ստիպել ռուսական կողմին խոշոր զորավարժությունների մասին հայտարարել Ուկրաինայի հետ սահմանին։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների մասին, որոնք առնչվում են ռուսական 17 ընկերությունների և 7 անհատի: Այսօր պատժամիջոցների իր ցուցակը պետք է հրապարակի ԵՄ-ը: Իսկ եթե դա է Մոսկվայի քայլերի իրական պատճառը: