|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ղեկավար Մաքսիմ Սոկոլովն այսօր կառավարությունում Հովիկ Աբրահամյանի հետ հանդիումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
Վաղը` ապրիլի 29-ին, Մինսկում Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Հայաստանի` այդ միությանը անդամակցելու համաձայնագրի ստորագրման վերաբերյալ հարցին Սոկոլովը պատասխանել է. «Եկեք` սպասենք: Վաղը այնտեղ լինելու է նաև Սերժ Սարգսյանը: Գագաթաժողովի արդյունքների հիման վրա միայն կարելի կլինի հայտարարություններ կամ եզրակացոթյուններ անել»:
Ռուսաստանցի պաշտոնյան, այդուհանդերձ, շեշտել է. «Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության ճանապարհային քարտեզով նախանշված միջոցառումների մեծ մասն իրականացված է, գրեթե ամբողջ ծավալի աշխատանքն ավարտին է հասցված: ՀՀ իշխանության՝ առաջ գնալու տեմպերն ուղղակի հիացմունք են պատճառում, այնքան արագ, պրոֆեսիոնալ և որակյալ են աշխատում պատվիրակությունները»: