|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այլևս չեն խոսում միմյանց հետ Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի և ԱՄՆ-ի՝ ՌԴ-ի ու Պուտինի շրջապատի նկատմամբ սահմանած պատժամիջոցների պատճառով: Այդ մասին հայտնում է The Daily Beast՝ վկայակոչելով ՌԴ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրներ: Պարբերականը նշում է, որ խոսակցությունները դադարեցվել են Կրեմլի նախաձեռնությամբ:
«Պուտինը չի խոսի Օբամայի հետ ճնշման տակ»,- պարբերականին ասել է Ժամանակակից զարգացման ինստիտուտի տնօրեն, ՌԴ վարչապետ Մեդվեդեւի համախոհ Իգոր Յուրգենսը:
Նշենք, որ նախագահների վերջին հեռախոսազրույցը կայացել է ապրիլի 14-ին: