|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Էլ ինչի՞ եք ինձ զանգել»,- «Հրապարակի» զանգին ի պատասխան, երեկ ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Վարդանյանը եւ անջատեց հեռախոսը: Իսկ հարցը վերաբերում էր նրա հետագա պաշտոնավարմանը:
«Մենք դեռ անցած շաբաթ էինք գրել, որ Ծառուկյանը խնամու միջոցով լուծել է իր երբեմնի ախոյան Յուրի Վարդանյանի հարցը, եւ նա այլեւս չի վերանշանակվի այդ պաշտոնում: Լուրեր են շրջում, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվելու ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը, ով նաեւ ԲՀԿ քաղաքական խորհրդին կից գործող սպորտի հանձնաժողովի նախագահն է: Չի բացառվում, որ նա էլ, Հրաչիկ Ռոստոմյանի պես, նշանակումից առաջ ձեւականորեն հրաժարվի կուսակցության անդամությունից»: