|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը ոստիկանության վարույթից տեղափոխվեց Ազգային անվտանգության ծառայության վարույթ: Իսկ պատճառների մասին ոչինչ չասվեց: Սակայն հայտնի է, որ ԱԱԾ-ն պատահական գործեր չի քննում, եւ երբ գործը ոստիկանությունից տեղափոխվում է ԱԱԾ, նշանակում է դրա համար լուրջ հիմքեր կան: Այդ հիմքերը հիմնականում վերաբերում են խոշոր փողերի:
«Ժամանակի» տեղեկություններով, հենց դա է պատճառը, որ ԱԱԾ-ում հիմա ավելի շատ կենտրոնացած են ոչ թե այն բանի վրա, որ հիմնավորեն հիմնական մեղադրյալ Իսրայել Սարգսյանի մեղավորությունը, այլ պարզեն Արթուր Սաֆարյանի սպանության դրդապատճառները, ինչը կարող է լույս սփռել շատ ու շատ հարցերի վրա: Ինչ վերաբերում է Մոսոյի դիակի որոնողական աշխատանքներին, ապա դրանք շարունակվում են: Առաջիկայում փորձ է արվելու կրկին կենդանի խոզ նետել դիտահորը, որտեղ ենթադրվում է, որ Իսոն նետել է Մոսոյի դիակը: Նշենք, սակայն, որ նախկինում արդեն երկու նման փորձ արվել է, սակայն ապարդյուն: Նույնիսկ խոզին ամրացված հեռախոսի ազդանշաններն են անհետացել»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում