|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ ադրբեջանական «Զերկալո» թերթի ստամբուլաբնակ լրագրող Ռաուֆ Միրկադիրովին Ստամբուլի օդանավակայանում, Բաքու մեկնելիս, կալանավորվել է, ապա արտաքսվել Թուրքիայից: Այժմ նա գտնվում է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում: Տեղեկացրել էինք նաև, որ լրագրողը մեղադրվում է «պետական դավաճանության» մեջ:
Այսօր ադրբեջանական ԱՊՊԱ գործակալությունը հայտնել է, որ ադրբեջանական «Ընդդեմ խոշտանգումների» հանձնաժողովի նախագահ Էլչին Բեհբութովը հայտարարել է, թե Միրկադիրովը մեղադրվում է «առանց պետության գիտության Հայաստան մեկնելու և այնտեղ մի շարք հանդիպումներ ունենալու համար»: Այս կապակցությամբ Բեհբութովը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են պատերազմական իրավիճակում, և բնակցությունների լիազորություն ունեն միայն նախագահները: Հանձնաժողովի ղեկավարը վստահեցրել է, որ ինքը շուտով կհանդիպի Միրկադիրովի հետ: