|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրանի հոգեւոր եւ քաղաքական առաջնորդները տարաձայնություններ ունեն սեռերի իրավահավասարության հարցում. գրում է BBC-ն:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Իրանում կանանց օրվան նվիրված իր ուղերձում կոչ է արել հավասար իրավունքներ սահմանել կանանց եւ տղամարդկանց համար: Նրա խոսքով` կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը իսլամի գաղափարախոսության մաս չէ:
Միեւնույն ժամանակ, Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ սեռերի իրավահավասարությունը արեւմտյան կոնցեպտ է, որ տեղ չունի Իրանում, քանի որ կանայք պետք է զբաղվեն միայն ընտանեկան գործերով: