|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր տեղադրվեց Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու խաչը: Իսկ եկեղեցին վերջնական տեսքի կբերվի մինչեւ 2015 թվականը: Տեղեկացնենք, որ եկեղեցին վերանորոգվում է մշակույթի նախարարության և օձունցի մի բարերարի միջոցներով:
Yerkir.am-ի հետ զրույցում եկեղեցու ճարտարապետ Միշա Հակոբյանը հայտնեց, որ շինարարական աշխատանքները նախատեսում են ավարտին հասցնել հաջորդ տարի: «Եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել էին դեռևս 2011-ին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով կանգ էին առել: Բարերարը 300 մլն դրամ է տրամադրել, իսկ նախարարությունը` 20 մլն»,- ասաց նա:
Եկեղեցու խաչի տեղադրման արարողության օրը պատահական չէր ընտրված` վաղը հուշարձաններ եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրն է: