|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ապրիլի 15-ի երեկոյան զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հարավարևելյան Ուկրաինայում իրավիճակը քննարկելու համար: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նրանք կարծիքներ են փոխանակել Կիևի ներկայիս իշխանությունների հակասահմանադրական գործունեության և Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում ժողովրդական բողոքի ելույթների հանդեպ ուժային մեթոդներ գործադրելու վերաբերյալ։
Տեղեկության համաձայն՝ ՌԴ նախագահը նշել է, որ Կիևի իշխանությունների՝ հակաահաբեկչական գործողության մասին որոշումը երկիրը կանգնեցնում է քաղաքացիական պատերազմի շեմին։
Պուտինի ու Մերկելի քննարկման գլխավոր թեման դարձել են ապրիլի 17-ին նախատեսված` քառակողմ բանակցությունները (Ռուսաստան-ԵՄ-ԱՄՆ-Ուկրաինա):