|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր կայանալիք քաղխորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացնելու եւ կհայտարարի, որ հրաժարվում է մաս կազմել իշխող կոալիցիային։ Այդպես ՕԵԿ-ականները մտածում են, որ հնարավոր է ինքնամաքրվել։ Երեկ «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է իրերը հավաքել աշխատասենյակից։ Իսկ թե ՕԵԿ-ից քանիսը նրա հետ կգնան ընդդիմադիր ճամբար, դժվար է ասել։ Մեր տեղեկություններով՝ շատ պաշտոնյաներ կլքեն ՕԵԿ-ը։
Սակայն ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը երեկ հայտարարել է, թե իրենց չեն կարող մեղադրել գանձագողության մեջ։ Այսպիսով՝ ՕԵԿ-ը, 6 տարի շարունակ օգտվելով իշխանական կերակրատաշտից, հիմա փորձում է խուսափել պատասխանատվությունից։ Հետաքրքիր է՝ ինչ ճանապարհով է հարստացել Արթուր Բաղդասարյանը՝ 6 տարվա ընթացքում դառնալով ՀՀ ամենահարուստ պաշտոնյաներից մեկը։ Թեեւ չի բացառվում, որ այս հայտարարություններով ՕԵԿ-ը փորձում է շանտաժ անել եւ հնարավորինս շատ պորտֆելներ պոկել ՀՀԿ-ից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում