|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն մի քանի ամիս է՝ կրքոտ SMS-ներ է ուղարկում հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունին: Այդ մասին գրում է newsru.com-ը՝ վկայակոչելով գերմանական Bild թերթը: Թերթը, իր հերթին, վկայակոչում է դերասանուհու անանուն ընկերուհուն:
Աղբյուրի խոսքերով՝ 56-ամյա աստղը շոյված է Պուտինի ուշադրությունից, սակայն նրան չի համարում «առանձնապես սեքսուալ»։
Հիշեցնենք, որ Շերոն Սթոունը և Վլադիմիր Պուտինն անձամբ հանդիպել են 2010-ի դեկտեմբերի 10-ին` սկանդալային բարեգործական երեկոյի ընթացքում՝ նվիրված քաղցկեղով հիվանդ երեխաների կարիքների համար գումար հավաքելուն: Պուտինը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՌԴ վարչապետի պաշտոնը, բեմ էր բարձրացել և երգել ամերիկյան հայտնի Blueberry Hill երգը, ինչպես նաև «С чего начинается родина» -ն: