|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հաղորդել է, որ Սլավյանսկում հակաահաբեկչական գործողության ընթացքում սպա է զոհվել: Այդ մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում:
Նա նշել է, որ հակառակ կողմը նույնպես կորուստներ է տվել:
«Սլավյանսկ: Սպանվածներ և վիրավորներ երկու կողմից։ Մեր կողմից սպա է զոհվել։ Վիրավորվել են Ուկրաինայի անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը և ևս չորսը։ Անջատողականների կողմից տուժածների թիվը ճշտված չէ։ Նրանք սկսել են, որպես կենդանի վահան, օգտագործել խաղաղ բնակչությանը։ Շարունակվում են ուժերի վերախմբավորումները»,- գրել է Ավակովը: