|
Փոխարժեքներ
31 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 422.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.214 |
| GBP | ⚊ | £ 493.49 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այս պահին դեռ շարունակվում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: Այս մասին քիչ առաջ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը: Ըստ նրա` հանդիպման օրակարգը երկրում ստեղծված խնդիրների քննարկումն է, ոչ իշխանական քաղաքական ուժերի համագործակցության նոր եզրերի նախանշումը:
Այլ մանրամասներ Իվետա Տոնոյանն այս պահին դժվարացավ հայտնել:
Նշենք, որ քննարկումը սկսվել է մեկ ժամ առաջ: