|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Դոնեցկի Դոբրոպոլիե գյուղի բնակիչները հայտնում են, որ Դոնեցկի ուղղությամբ զրահամեքենաներ են շարժվում. հայտնում է Россия 24-ը:
Տեղի բնակիչների կողմից հրապարակված տեսագրությունում երևում են զրահամեքենաներ, հակատանկային թնդանոթներ, ինչպես նաև զինվորական համազգեստով հարյուրավոր մարդիկ: Զինվորների հետ զրույցում ականատեսները պարզել են, որ զրահամեքենաները Դնեպրոպետրովսկի զորամասից են և շարժվում են դեպի Լուգանսկ: Սակայն շատերը կասկածում են, քանի որ Լուգանսկը բավականին հեռու է, իսկ Դոնեցկը` երկու քայլի վրա:
Россия 24-ի թղթակիցը կապվել է Ուկրաինայի ՊՆ-ի հետ, որտեղ նրան ասել են, թե անհանգստանալու կարիք չկա, զրահամեքենաների տեղաշարժը պայմանավորված է երկրով մեկ անցկացվող զորավարժություններով: