|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդու` Շահեն Հարությունյանի գործով որպես տուժող ներգրավված ոստիկան Գեղամ Խաչատրյանից մի քանի լրագրողներ, այդ թվում` Yerkir.am-ի թղթակիցը, հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է դեպքից 5 ամիս անց հանկարծ որոշել Շահենի դեմ ցուցմունք տալ: Հարցին ի պատասխան` ոստիկանը հորդորեց դիմել ոստիկանության լրատվական ծառայությանը:
Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանին ապրիլի 2-ին հրավիրել էին ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչություն եւ մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` Գեղամ Խաչատրյանին նոյեմբերի 5-ին բարձրախոսով հարվածելու համար: Ի դեպ, բարձրախոսը դիտարկվել է որպես զենք կամ զենք հանդիսացող գործիք:
Լրագրողների դիտարկմանը` արդյո՞ք բարձրախոսը զենք է կամ որպես զենք կիրառվող միջոց, ոստիկանը պատասխանեց. «Դուք զենք հասկացությունը գիտե՞ք, թե որն է: Փայտն, օրինակ, համարվում է բութ գործիք, որը կարող է կիրառվել` որպես զենք»:
Գործին առնչվող մեր մյուս հարցերին ոստիկանը չցանկացավ պատասխանել` նշելով, որ ինքն իրավունք ունի չպատասխանելու մեր հարցերին:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: