|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Բանանց»-«Գանձասար» խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը իր տպավորությունները ներկայացրեց լրագրողներին:
«Շնորհավորում եմ «Բանանց»-ին հաղթանակի կապակցությամբ: Առաջին խաղակեսն ավելի հաջող էր մեզ համար, սակայն վերջնամասում բաց թողած գնդակը կարելի է ասել ճակատագրական եղավ մեզ համար այս խաղում: Երկրորդ խաղակեսում մրցակիցը խաղային առավելությունը մտադրված զիջեց մեզ, որպեսզի խաղա հակագրոհների մարտավարությամբ: Այնուամենայնիվ, մեր գրոհները աննպատակ էին:
Ալեն Համբարձումյանի վնասվածքի հետ կապված` ոչինչ չեմ կարող ասել, իսկ Սամվել Մելքոնյանը վերականգնվել է: Մենք նրան հնարավորություն ենք տալիս խաղալու, սակայն նա խաղադաշտում չի դրսևորում լավագույն որակներ»,- ասաց մարզիչը: